Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահություն 2.2010

Սննդակարգը հիպերտոնիկ հիվանդության ժամանակ

Սննդակարգը հիպերտոնիկ հիվանդության ժամանակ

Հարգելի խմբագրություն, մի քանի ամիս է, ինչ ճնշումս բարձրանում է մինչև 170/100 մմ/սս: Վերջերս այցելեցի բժիշկ-սրտաբանի, որն ախտորոշեց հիպերտոնիկ հիվանդություն և նշանակեց դեղ` երկարատև ընդունման համար:

 

Նա միաժամանակ խորհուրդ տվեց հետևել սննդիս: Ուզում եմ իմանալ, թե ինչ իմաստ ունի այժմ սննդակարգին հետևելը, երբ դեղորայք եմ ընդունում, և ճնշումս միշտ կանոնավոր է:

Մելանյա, 62 տ., ք. Գյումրի

 

Վերջին տասնամյակներում սնունդը դարձել է առողջապահական շատ կարևոր խնդիր: Այդ ուղղությամբ կատարված գ իտական հետազոտությունները հաստատում են մի կողմից սննդի կարևոր նշանակությունը դարաշրջանի հիմնական հիվանդությունների` շաքարային դիաբետի, ուռուցքների, սիրտանոթային հիվանդությունների և ճարպակալման առաջացման գործընթացում, մյուս կողմից` կարևորում են նշված և մի շարք այլ հիվանդությունների բուժման ժամանակ սննդի որոշիչ դերը: 

 

Վերը նշված և սննդի ու դրա բուժիչ նշանակության մասին մեր խմբագ րությանն ուղղված բազմաթիվ նամակների հարցերի պարզաբանման նպատակով, որոշել ենք բացել «ՍՆՈՒՆԴԸ և ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ» նոր խորագիրը, ուր ձեր հարցերին կպատասխանի ՀՀ ԱՆ կուրորտաբանության և բժշկության ԳՀԻ-ի դիետոլոգ -գաստրոէնտերոլոգ Վարդանուշ Պետրոսյանը: 

 

Ողջունելի է, որ նամակագ իրը այցելել է բժշկի, սկսել դեղորայքի ընդունումը և կանոնավորել ճնշումը: Հիպերտոնիկ հիվանդության (ինչպես բնակչության մեջ ընդունված է` բարձր ճնշման) բուժման մեջ կարևոր են և դեղորայքային բուժումը, և ոչ դեղորայքայինը: 

 

Ոչ դեղորայքային բուժում ասելով նկատի ունեմ բուժիչ սնունդը, վնասակար սովորույթներից (ծխախոտ, ալկոհոլ) հրաժարվելը, քաշը կարգ ավորելը, ֆիզիկական ակտիվությունը բարձրացնելը:

 

Դեղորայքով կարգ ավորելով ճնշումը, ոչ դեղորայքային մեթոդներով էլ (անպայման բժշկի դեղորայքային նշանակումներին զուգահեռ) կարելի է կարգ ավորել այն: Հնարավոր է, որ բժիշկը դեղաչափը նվազեցնի և գուցե հետագ այում ճնշումը կայունանալուց հետո դեղորայքային բուժման կարիք չզգ ացվի:

 

Բազմաթիվ հավաստի հետազոտություններն ապացուցում են, որ ոչ դեղորայքային բուժման միջոցները տալիս են զգ ալի դրական արդյունք: Այսպես.

 

  • մարմնի զանգ վածի նվազեցման դեպքում` յուրաքանչյուր ավելորդ 10 կգ -ով, ճնշումը նվազում է 5-20 մմ/սս-ով,
  • օգտագ ործվող աղի քանակի պակասեցումը նպաստում է ճնշման 2-8 մմ/սս-ով նվազմանը,
  • մրգ եր, բանջարեղեն և քիչ քանակությամբ հագ եցած ճարպեր պարունակող սննդամթերքով սննդակարգ ը նպաստում է ճնշման 8-14 մմ/սս-ով նվազմանը,
  • կանոնավոր ֆիզիկական ակտիվության դեպքում (օրինակ` օրական առնվազն 40 րոպե քայլք) ճնշումն իջնում է 4-9 մմ/սս-ով,
  • ալկոհոլի բացառման դեպքում ճնշումը նվազում է 2-4 մմ/սս-ով:

 

Ինչպես տեսնում ենք, դեղորայքային բուժմանը զուգ ընթաց ոչ դեղորայքային յուրաքանչյուր մեթոդի կիրառումն իր հերթին նպաստում է զարկերակային արյան ճնշման կարգ ավորմանը:

 

Այժմ թվարկենք զարկերակային գ երճնշման ժամանակ խորհուրդ տրվող բուժական սննդի հիմնական սկզբունքները:

 

Ճիշտ սննդակարգ ը կարող է նպաստել սրտամկանի աշխատանքի կարգ ավորմանը, սիրտանոթային համակարգ ի ծանրաբեռնվածության նվազմանը, նյութափոխանակության գ ործընթացների, երիկամների և մակերիկամների աշխատանքի, արյան մակարդելիության և անոթների պատերի թափանցելիության կարգավորմանը:

 

Եվ այսպես, զարկերակային գ երճնշման դեպքում բուժական սննդի հիմնական պայմաններն են:


I. Հեղուկների քանակի սահմանափակումը


Դրանց օրվա չափը հասցվում է մինչև 1,5 լիտրի: Թույլատրվում են մրգ ային հյութերը, բանջարեղենային եփուկները կամ ապուրները, մրգ երից կամ չրերից պատրաստած կոմպոտները և հատապտղային հյութերը` առանց շաքարի: Բացառվում են հանքային ջուրը, ալկոհոլը, թունդ թեյը, սուրճը (հատկապես չլուծվող), կակաոն և հեղուկ շոկոլադը` տաք վիճակում, կաթը, գ ազավորած գ ունավոր ըմպելիքները:

 

II. Աղի բացառումը 


Պատրաստվող ճաշի մեջ աղ չի ավելացվում, ինչպես նաև բացառվում են «թաքնված աղ» պարունակող սննդամթերքները` աղի պանիրը, երշիկեղենը, պահածոյացված բանջարեղենն ու ձկնեղենը, զեյթունը, ձկնկիթը: Սննդի համային հատկությունները լավացնելու համար ցանկալի է օգ տագ ործել չոր կանաչեղեն և տարբեր համեմունքներ: 

 

III. Կենդանական ճարպերի քանակի սահմանափակումը


Օրվա մեջ կարելի է օգտագործել մեկ թեյի գդալ կարագ , կամ ձեթ, ցանկալի է ձիթապտղի (զեյթունի), կտավատի (վուշի),կամ 2 ճաշի գդալ թթվասեր, կամ մեկ թեյի գդալ մայոնեզ, կամ 6 նուշ, կամ 2 ընկույզ: Գերադասելի են կտավատի ձեթը, նուշը, ընկույզը:

 

Ցանկալի է ձեթը, կարագ ը օգտագործել առանց ջերմային մշակման, դրանք ավելացնել, երբ կերակուրն արդեն պատրաստ է:

 

Օգտակար ճարպերից են տարբեր ձեթերը, օրինակ` ձիթապտղի, գետնանուշի, սոյայի, արևածաղկի սերմերի, եգիպտացորենի, ծլեցրած ցորենի, խաղողի սերմերի, ընկույզի: Պետք է խուսափել կարագի, սառած ճարպի, երիկամաճարպի, խոզի ճարպի, արմավենու, կոկոսի ձեթերի, անհայտ ծագման բուսական ձեթերի, հիդրոգենացված ճարպերի և մարգարինների օգտագործումից:


IV. Մրգ երի, բանջարեղենի, ամբողջական հացահատիկի ավելացումը

 

V.Ձկնեղենի, օմեգ ա-3 պարունակող բուսական ձեթերի (կտավատի) օգտագործումը


VI. Կալիում, մագնեզիում պարունակող սննդի օգտագործումը 


Մեծ քանակությամբ կալիում են պարունակում ծիրանի չիրը, չամիչը, ընկուզեղենը, խորոված, տապակած կարտոֆիլը, կաղամբը, մասուրը, նարինջը, մանդարինը, դեղձը, բուսական յուղը, գարեձավարը, վարսակը, ցորենաձավարը, սև սալորը, սև հաղարջը, կաթը, կաթնաշոռը, հորթի միսը:

 

Մեծ քանակությամբմագնեզիում են պարունակում լոբին, սիսեռը, սոյան, չամիչը, թուզը, արմավը (խուրման), մասուրը, ցորենը, աշորան (տարեկան), եգիպտացորենը, ծիրանաչիրը, վարսակաձավարը, հնդկաձավարը, խոշոր աղացած ալյուրից թխած հացը, ընդեղենը:

 

Հետևելով այս խորհուրդներին` կարող եք կարգ ավորել ձեր ճնշումը:

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 2.2010 (287)
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. xn----7sbbpetaslhhcmbq0c8czid.xn--p1ai
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մասնավորեցումն առողջապահության բնագավառում (մտորում է մասնագետը)

Հոդվածը տպագրվում է նպաստելու համար ներկայումս առողջապահության բնագավառում սեփականաշնորհման հետ կապված վիճաբանությունների խնդրում ռացիոնալ, պետականորեն կշռադատված և սպառողի համար արդյունավետ կողմնորոշում ձևավորելուն:

Մ.Մ...

Հրատապ թեմա Հայաստանում
Գիտաժողով ԱՄՆ-ում. «Ցիտոկիններ և բորբոքումներ»

ԱՄՆ-ի նշանավոր իմունաբանների մասնակցությամբ Սան Դիեգո քաղաքում 2010թ. հունվարին «Ցիտոկիններ և բորբոքումներ» նշանաբանի տակ տեղի ունեցած համաամերիկյան գիտաժողովին հրավիրված էր և ընդարձակ զեկուցումով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ և ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Արմեն Գալոյանը...

Իրադարձություններ աշխարհում
Նիտրատների ազդեցությունը կաթնաթթվային բակտերիաների զարգացման վրա

Սննդի որակը և անվտանգությունը կարևոր դեր ունեն մարդու առողջության համար, որին վերջին ժամանակներս մեծ վտանգ է սպառնում սննդամթերքների աղտոտվածության պատճառով...

Վարակաբանություն
Ալերգիայի ձևերի և պատճառագիտության հարցերի մասին

Ալերգիա տերմինը 1906թ. առաջարկել է ավստրիացի ախտաբան ֆոն Պիրկեն` բնորոշելու օտար հակածինների նկատմամբ օրգանիզմի իմունաբանական տարաբնույթ ռեակցիաների հետևանքով զարգացող...

Ալերգոլոգիա
Կոլխիցինային բուժման որոշ հիմնահարցերի մասին

Երբ կոլխիցինի որոշակի դեղաչափի ֆոնի վրա պարբերական հիվանդության բուժումից բավարար կլինիկական արդյունք չի ստացվում, ապա կարելի է կիրառել համալիր բուժում...

Համակարգային հիվանդություններ Դեղագիտություն
Հայկական իժի (Vipera raddei) կծելու դեպք

Դեպքը կատարվել է փորձառու սողունաբանի` տողերի հեղինակի հետ, ուստի նկարագրությունների հավաստիությունը հեռու է վախի հետ կապված չափազանցված լինելուց...

Կլինիկական դեպքեր Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա
Ուռուցքաբանության հոգեբանական որոշ տեսակետներ

Ցանկացած հիվանդության ժամանակ մարդու կյանքի նորմալ ընթացքը խախտվում է, առաջանում են տագնապի, հուզմունքի զգացում և հոգեկան այլ ապրումներ (հոգեբանական խանգարումներ), ինչպես նաև...

Ուռուցքաբանություն
Հոբելյանական տարեթվեր

1895թ., 115 տարի առաջ, Երևանում ծնվել է բ.գ.դ., պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Շավարշ Մաթևոսի Մաթևոսյանը: 1919-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ Հայ բժիշկերի կյանքից
Ռուբեն Ալեքսանյան
Ռուբեն Ալեքսանյան

Արդեն 90 տարեկան է 1940-ին բժշկական ուսումնարանը գերազանցությամբ ավարտած, Մեծ հայրենականի բովով անցած, Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի գերությունից փախած...

Բժիշկներ
Սիրելի Ուրսուլա Ղևոնդովնա
Սիրելի Ուրսուլա Ղևոնդովնա

Ոչ Տուլայում սանիտարական բժշկի, ոչ դրան հաջորդած Երևանի պետական բժշկական և գիտահետազոտական ինստիտուտներում գիտական աշխատանքի տարիները և, մասնավորապես...

Բժիշկներ
Տաղանդավոր վիրաբույժի 80-ամյա հոբելյանը
Տաղանդավոր վիրաբույժի 80-ամյա հոբելյանը

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի առաջին վիրաբուժական բաժանմունքի լսարանը հյուրընկալել էր հանրապետության վիրաբուժության էլիտան ներկայացնող բժիշկ-գ իտնականներին...

Բժիշկներ
Իմունային համակարգ (սկիզբը` 2010թ. N1-ում)
Իմունային համակարգ (սկիզբը` 2010թ. N1-ում)

Նախ ասենք, որ հաճախ նույնացնում են իմունիտետ և անընկալություն հասկացությունները: Բառարաններում էլ սրանք դեռևս գրանցված են որպես հոմանիշներ, սակայն արմատապես տարբերվում են միմյանցից...

Ոտքերի ոսկրակոշտուկներ
Ոտքերի ոսկրակոշտուկներ

Ոտքերի ոսկրակոշտուկները (шпоры костные, կրունկի ոսկրախթան) ոսկրային հյուսվածքի սեպաձև աճի հետևանք են: Սովորաբար առաջանում են կրունկների ներբանային կամ հետին մակերեսին, որի պատճառով և ստացել են «խթան» անվանումը...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ոտքերը հատուկ խնամքի կարիք ունեն. խորհուրդ է տալիս մասնագետը
Ոտքերը հատուկ խնամքի կարիք ունեն. խորհուրդ է տալիս մասնագետը

Ոտքերի վիճակը ոչ միայն առողջության, այլև լավ ինքնազգացողության գրավական է: Տարեց մարդիկ հիշում են, որ Հայաստանի գյուղերում տարածված սովորություն կար. երկար ճանապարհից վերադարձածի ոտքերը տաք ջրով լվանանում էին...

Մարմնի խնամք Անձնական խնամք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ